Գլխավոր էջ Information Center News Հունվարի 23-ին տեղի ունեցավ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստը

23.01.2024թ. Հունվարի 23-ին տեղի ունեցավ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստը։
Նիստի օրակարգ ընդգրկված էին հետևյալ հարցերը․
Գյումրի համայնքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի թեկնածությունը հաստատելու
2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու
Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցերը։
Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց 27 կողմ. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ
2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու հարցին ևս Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց 27 կողմ. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ
Գյումրի համայնքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի թեկնածությունը հաստատելու մասին հարցին Գյումրի համայնքի ավագանին ևս 27 կողմ քվեարկեց. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ