Գլխավոր էջ Information Center News Հայոց բանակի կազմավորման 32-ամյակի առիթով մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ...

28.01.2024թ. Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 32-ամյակի առիթով մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանի, ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը, ավագանու անդամներ, ուժային կառույցների ղեկավարներ/ներկայացուցիչներ, զինվորականներ և այլք այցելել են «Շիրակ» գերեզմանատուն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դրել Արցախյան պատերազմում զոհված ազատամաարտիկների, ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ընկած հայորդիների շիրիմներին։