Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 32-ամյակի առիթով։ Օրացույցում այս օրը առաձնակի տեղ ունի մեզանից յուրաքանչյուրի համար, այն ուրույն կերպով ևս մեկ անգամ ընդգծում է հայ ժողովրդի ամուր կամքը, պայքարող տեսակը։ Հայ ժողովուրդն իր միասնական ոգու, իր անկոտրում կամքի շնորհիվ 32 տարի առաջ կարողացավ ունենալ տարածաշրջանի ամենահզոր և մարտունակ բանակը։

Մեր բանակը անցել և դեռ անցնում է դժվարին ճանապարհ, մեր բանակի ստեղծման, կայացման ու հզորացման ճանապարհը բարդ է, բայց մեր տղաների ոգին՝ ամուր է ու անսասան։
Առավել քան երբևէ, այսօր մեզանից յուրաքանչյուրի պարտքն է կանգնել մեր բանակի, մեր զինվորի կողքին, իր լուման ունենալ բանակի հզորացման գործում։
Իմ խոնարհումն եմ բերում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների հիշատակին։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման տոնի առիթով՝ մեր երկրին մաղթում անխախտ սահմաններ, խաղաղ երկինք, իսկ մեր զինվորներին՝ ոգու ամրություն, լավատեսություն և բարեկեցություն:

 


Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյան