Հարգելի՛ երիտասարդներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդների միջազգային օրվա առիթով: Երիտասարդությունը մեր հասարակության ամենաառանցքային դերակատարում ունեցող տարիքային խումբն է: Գիտելիքներով հարուստ երիտասարդությունը մեր երկրի կայուն առաջընթացի հենքն է և մեր երկրի ու մեր շատ սիրելի քաղաքի կայուն զարգացման գործում այսօր մեծ դերակատարություն ունեն մեր երիտասարդները: Մեր օրերում դժվար է պատկերացնել որևէ ոլորտի զարգացում ու հզորացում առանց մեր շատ սիրելի երիտասարդների:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդների միջազգային օրվա առիթով, մաղթում բոլորիդ քաջառողջություն, նպատակասլացություն, նորարար գաղափարներով լեցուն ծրագրերի իրագործում` ի շահ մեր քաղաքի զարգացման:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան