Home Information Center News Գյումրու փողոցները
Sunday, 13 January 2013 19:13

Վերջին օրերին տեղացած առատ ձյան հետևանքով դժվարանցանելի, երբեմն նաև անանցանելի էր Շիրակի մարզ մտնող հիմնական ճանապարհը: Առատ տեղումներ էին նաև Գյումրիում, քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցներն անընդհատ զբաված էին ձյան մաքրման աշխատանքներով և փողոցների մշակմամբ: Ի շնորհիվ ահռելի աշխատանքի Գյումրիում փողոցներ չփակվեցին և քաղաքի երթևեկությունն ընթացավ իր բնականոն հունով: Տեսանյութում երևում են Գյումրու հիմնական, երկրորդական մի շարք փողոցներ, ինչպես նաև երկու կողմից քաղաք մտնող ճանապարհները: Հ.Գ քաղաքապետարանի տրամադրության տակ առկա տեխնիկան խիստ անբավարար էր գերազանց արդյունքի հասնելու համար: