Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի շինարարներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Տոնն այս ևս մեկ առիթ է մեր հարգանքի և ակնածանքի խոսքը հղելու ձեզ, քանզի հենց ձեր ձեռքերով են վեր հառնում ազգային հարստություններն ու փոխանցվում գալիք սերունդներին: Հարգելի շինարարներ՝ ձեզ է վստահված հայ ճարտարապետության դարավոր ավանդույթները, մեր սիրելի քաղաքի ու երկրի շենացման, անչափ կարևոր գործը: Այսօր էլ Գյումրիում իրականացվող մեծածավալ փողոցաշինական աշխատանքների բնականոն ընթացքի ապահովումն առանց ձեզ ու ձեր անձնուրաց աշխատանքի պատկերացնել՝ գործնականում անհնար է։ Ձեր նվիրված աշխատանքի և բարձր վարպետության շնորհիվ Գյումրին օրըստօրե շենանում է՝ աշխարհին ներկայանալով որպես ժամանակակից և բարեկարգ քաղաք:

Բոլոր գյումրեցիների անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր բարդ և պատվաբեր աշխատանքի համար ու մաղթում քաջառողջություն, անսպառ եռանդ և պայծառ միտք՝ արարելու ի շահ մեր սիրելի քաղաքի և գյումրեցիների:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան