Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Թատրոնի հարգարժան նվիրյալներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Թատերարվեստը բոլոր ժամանակներում իր ուրույն տեղն է զբաղեցրել սերունդների աշխարհայացքի ձեւավորման, հոգեւոր և մշակութային կյանքի հարստացման գործում: Մեր թատերարվեստի ավելի քան 2000-ամյա պատմության ընթացքում Հայ բեմը թատերարվեստի համաշխարհային ճանաչման շատ դեմքեր է ունեցել: Մեր թատրոնում այսօր էլ աշխատում են մարդիկ, ովքեր իրենց նվիրվածությամբ և ջանասիրությամբ բարձր են պահում հայ թատերարվեստի հեղինակությունն ու դերը: Առանձնակի ուշում եմ շեշտել Գյումրու թատերարվեստի գործիչներին և իմ երախտիքի ու շնորհակալության խոսքը հղել նրանց իրենց նվիրվածության և կատարած ահռելի աշխատանքի համար:

Թատրոնի հարգարժան նվիրյալներ, եվս մեկ անգամ շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ` մաղթում եմ բոլորիդ անսպառ եռանդ, ստեղծագործական վերելք, չդադարող ծափեր և լեփ–լեցուն դահլիճներ:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան