Home Information Center Announcements Հայտարարություն

Գյումրու համայնքապետարանը «Առդա» բարեգործական ընկերության հետ համատեղ Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի 46/1 հասցեով շենքում իրականացրել է 11 (տասնմեկ) սոցիալական բնակարանների կառուցման ծրագիր, որոնցից 10 (տաս) բնակարանները(մեկ) սենյականոց են, 1 (մեկ) բնակարանը` 3 (երեք) սենյականոց:
Նշված սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու համար շահառուների կարգավիճակը պետք է համապատասխանի ներքոհիշյալ պայմաններին.
• Գյումրի համայնքում հաշվառված և բնակվող:
• Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և մինչ այսօր բնակարանով չապահովված: • Ժամանակավոր կացարանում (տնակ) բնակվող:
• Սեփականության իրավունքով անշարժ գույք չունեցող (ձև 2):
• Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության «0»-ից (զրո) բարձր միավոր ունեցող:
1. Միայնակ կենսաթոշակառուները
2 .Միայն կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքները
3. Հաշմանդամություն ունեցող միայնակ անձինք:
Բնակարանների բաշխումը իրականացվելու է վիճակահանության միջոցով:
Առաջնահերթությունը տրվում է ըստ վերը նշված կարգի (1,2,3)
1 (մեկ) սենյականոց բնակարանները հատկացվում են անժամկետ, օգտագործման իրավունքով և սեփականաշնորհման ենթակա չեն:
Երեք սենյականոց բնակարանը հատկացվելու է նույն պահանջներով 4 (չորս) և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի:
Բնակարանով ապահովելուց հետո տնակների ապամոնտաժումը պարտադիր պայման է:
Շահառուները կարող են տեղում ծանոթանալ վերը նշված հասցեով շենքի բնակարանների պայմաններին:
Դիմումի ձևը կարող եք ստանալ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնից:
Կարող եք դիմել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժին:
Դիմումներն ընդունվում են սույն թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ;
Հասցե` Վարդանանց 1
Հեռախոս` (0312) 2 22 41
(0312) 2 22 06