Home Information Center Announcements ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Գյումրու քաղաքապետարանը ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի № 660 որոշմամբ հաստատված «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության» կարգի համաձայն իրականացնում է իրազեկում՝ համաձայնեցման ներկայացված Գյումրի քաղաքի Ս.Համբարձումյանի փողոց թիվ 26/2 հասցեի հողամասում հյուրանոցային համալիր կառուցելու նախագծային առաջարկությունների վերաբերյալ:
Շահագրգիռ անձիք, հասարակական կազմակերպությունները և հասարակության ներկայացուցիչները նախագծային առաջարկություններին կարող են ծանոթանալ քաղաքաշինության և ճարտարապետության բաժնում և քաղաքապետարանի ինտերնետային կայքում:
Նախագծերի վերաբերյալ նորմատիվ և այլ իրավական ակտերով հիմնավորված դիտողությունները, առաջարկությունները, ինչպես նաև սեփական միջոցներով կատարված անկախ փորձաքննության գրավոր եզրակացությունները ներկայացնել Գյումրու քաղաքապետարան՝ մինչև սույն թվականի օգոստոսի 7-ը: Նախագծերի հասարակական քննարկումները կկայանա սույն թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 16-ին քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնում: