Դեկտեմբերի 15-ին Գյումրու Շիրակ օդանավակայից առաջին թռիչքն իրականացրեց Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը, որին ներկա էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանը, Վաղարշակ Մխիթարյանը: Քաղաքապետը ողջունեց «Պոբեդա» ավիաընկերության մուտքը Գյումրի, միաժամանակ հույս հայտնելով որ համագործակցությունը կլինի շարունակական: «Պոբեդա» ընկերության տնօրեն Անդրեյ Կալմիկովը, ով առաջին չվերթով եկել էր Գյումրի, նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա իր պատրաստակամություն հայտնեց համագործակցության շարունակության համար: