Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է «Բամբիռ» խմբին

 Այսօր` հուլիսի 3-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է «Բամբիռ» խմբին՝ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Գագիկ Բարսեղյանի (Ջագ) գլխավորությամբ: Սամվել Բալասանյանը շնորհավորել է երաժիշտին ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ՝ ընդգծելով վերջինիս նշանակալի դերը հայ երաժշտարվեստում: Գագիկ Բարսեղյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար՝ նշելով, որ յուրաքանչյուր երաժիշտի համար շատ կարևոր է գնահատված լինելը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հերթին ավելացրեց, որ «Բամբիռ»-ը միշտ բարձր է պահել Գյումրու անունը՝ հոբելյանին շնորհելով Գյումրու քաղաքապետի հուշամեդալ՝ Գագիկ Բարսեղյանի ծննդյան 60-ամյակի և հայ ժամանակակից երգարվեստում ներդրած նշանակալի ավանդի համար:

DSC_0041

DSC_0030

LAST_UPDATED2