Գյումրու քաղաքապետարանը, կարևորելով համայնքի տարածքի էկոլոգաերկրաբանական հետազոտությունների անցկացումը, դիմել էր ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնին՝ Գյումրի համայնքի տարածքի էկոլոգիական իրավիճակի համալիր հետազոտություն իրականացնելու նպատակով:
Այսօր տեղի ունեցավ հիշյալ լաբորատորիայի ներկայացուցիչների և Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների հանդիպումը: Այսօրվանից սկսվում են հետազոտական աշխատանքները, որոնց արդյունքում մեկ տարի անց Գյումրի քաղաքը կունենա էկոլոգիական քարտեզ և անձնագիր: Ի դեպ, 1988 թվականից հետո նման հետազոտություն դեռևս չէր անցկացվել : Հանդիպմանը ներկա էր նաև Գյումրու Օրհուս կենտրոնի պատասխանատուն: