Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանյանն ընդունեց գյումրեցի մարզիկներին
Չորեքշաբթի, 21 Օգոստոս 2013 15:58

  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց և պարգևներ հանձնեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող գյումրեցիներ Կարապետ Չալյանին և բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Հենրիկ Սարգսյանին: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց գյումրեցի մարզիկներին միջազգային ասպարեզում Հայաստանի և Գյումրու պատիվը բարձր պահելու համար և նոր հաղթանակներ մաղթեց երիտասարդ մարզիկներին: Այնուհետև քաղաքապետը հունահռոմեական ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանին, ով մարզել է օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ տասնյակ չեմպիոնների, հանձնեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը հաստատող վկայական ու հուշամեդալ:

DSC_0430

DSC_0444

DSC_0446

DSC_0449