Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Ապրիլի 12-ին տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական երրորդ նիստը

12.04.2024թ. Ապրիլի 12-ին տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական երրորդ նիստը

Ավագանու նիստի օրակարգ ընդգրկված էր 40 հարց

Համայնքային ենթակայության մի քանի ՀՈԱԿ-ների դրամական միջոցներ հատկացնելու, Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող, ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ սահմանելու և մի շարք այլ որոշման նախագծեր ներկայացվել, քննարկվել ու դրվել են քվեարկության:

Նիստի օրակարգ ընդգրկված 40 նախագծերից ավագանին քննարկել ու հաստատել է 38-ը, մեկ նախագիծ հանվել է օրակարգից, մեկ նախագիծ՝ չի հաստատվել ավագանու կողմից: