Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Մարտի 15-ին տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստը․․․

15.03.2024թ. Մարտի 15-ին տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստը
Ավագանու նիստի օրակարգ ընդգրկված էր 34 հարց

Գյումրի համայնքի «Արձագանք-մսուր մանկապարտեզ», «Ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ներին, «Բարեկամ» ՀԿ-ին նվիրատվություն, թվով 106 անձանց դրամական օգնություն հատկացնելու, 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու, «Գյումրու Լ.Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու, Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը» հաստատելու, «Հայաստան» համահայկական հիմնադրամին շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքի արտոնություն կիրառելու, Պ.Սևակ փողոց 6 շենքի թիվ 33 հասցեի սոցիալական բնակարանը քաղաքացի Տանզելա Ալեքսանդրի Գրիգորյանին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու, Գյումրի համայնքի Երևանյան խճուղի 27ա շենք թիվ 13 հասցեի բնակարանը քաղաքացիներ Պետրոս Շարայի Մխիթարյանին, Անահիտ Ժորայի Յորդանյանին, Մարուսյա Պետրոսի Մխիթարյանին, Նարե Պետրոսի Մխիթարյանին նվիրատվության եղանակով օտարելու, Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ սահմանելու. այս և մի շարք այլ որոշման նախագծեր ներկայացվել, քննարկվել ու դրվել են քվեարկության:

Ավագանին քննարկել ու հաստատել է նիստի օրակարգ ընդգրկված 34 նախագծերից 33-ը, օրակարգ ընդգրկված 29-րդ հարցը չի հաստատվել ավագանու կողմից: