Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը, հյուրընկալել են Կադաստրի կոմիտեի...

18.03.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը, հյուրընկալել են Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Սերգեյ Սարգսյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ։

Հանդիպման մեկնարկին համայնքի ղեկավարը Սերգեյ Սարգսյանին ներկայացրել է համայնքապետարանի քաղաքաշինության բաժին բնակիչների կողմից ներկայացվող դիմումներին առնչվող մանրամասներ, խոսել քաղաքաշինական գործերի վարման ընթացքում առաջ եկող խնդիրների ու դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցների մասին:

Հանդիպման շրջանակներում կողմերը խոսել են նաև Գյումրիում քաղաքաշինական, կադաստրային, սեփական բնակարանների, մասնավոր կառուցապատումների, ապօրինի շինությունների, դրանց հաշվառման, սեփականաշնորհման գործընթացի և հարակից այլ հարցերի մասին: