Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Փետրվարի 19-ը` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր

19.02.2024թ. Փետրվարի 19-ը` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

Գիրք նվիրելու օրվա և Պարույր Սեւակի 100-ամյա հոբելյանի առիթով Գյումրու Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարանում գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի մասնակցությամբ «Անծանոթ Սեւակը» թեմայով անցկացվել է բանախոսության:

Կազմակերպված միջոցառանը ներկա է եղել Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, «Բալասանյան դաշինք» խմբակցության ավագանու անդամ Սոնա Հովհաննիսյանը, գրողներ, դասախոսներ, դասատուներ, մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, հյուրեր:

Հովիկ Չարխչյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն է հայտնել բոլորին մասնակցության համար, խոսել Սևակի գրական գործունեության մասին, դրվագներ պատմել նրա կյանքից ու գործունեությունից։

Բանախսոսության ավարտին Լուսինե Սանոյանը Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի անունից, օրվա խորհրդով պայմանավորված, գիրք է նվիրել Հովիկ Չարխչյանին։

Գրքեր են նվեր ստացել նաև գրադարանի 3 ամենաակտիվ ընթերցողները։

Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ Գյումրու Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարանին հատկացվել է 32 կտոր գիրք։