Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Փետրվարի 19-ին Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հերթական աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել...

19.02.2024թ. Փետրվարի 19-ին Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հերթական աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքապետարանի աշխատակազմի հետ։ Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարն առանձին-առանձին անդրադարձել է բաժիններին, խոսել տվյալ բաժինների գործառույթների, դրանց շրջանակներում իրականացվող աշխատանքների, առկա բացերի մասին, աշխատակազմին հորդորել իրենց գործառույթներում լինել հետևողական, մաքսիմալ պատասխանատվություն ցուցաբերել պարտականությունների և դրանց կատարման գործում:

Վարդգես Սամսոնյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է նաև աշխատակիցների կարգապահությանն առնչվող հարցերին, հորդորել խստագույնս հետևել դրանց։

Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն մի քանի տարի է այս օրը նշվում է որպես` Գիրք նվիրելու օր:

Օրվա խորհրդով պայմանավորված՝ խորհրդակցության ավարտին աշխատակազմը միմյանց գրքեր է նվիրել: