Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն այսօր՝ փետրվարի 19-ին, այցելել է «Գյումրու Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ

19.02.2024թ. Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն այսօր՝ փետրվարի 19-ին, այցելել է «Գյումրու Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ։
Օրվա խորհրդով պայմանավորված՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը գրքեր է նվիրել մարզադպրոցի սաներ Արեգ Ալեքսանյանին և Աիդա Ալվանջյանին։

Հունվարի 9-16 Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվել է Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարը։ 8-18 տարեկանների մրցապայքարում մարզադպրոցի սան Արեգ Ալեքսանյանը մինչև 8 տարեկանների խմբում ճանաչվել է հաղթող՝ գրավելով պատվավոր առաջին հորիզոնականը, իսկ մինչև 16 տարեկան աղջիկների մրցապայքարում հաղթող է ճանաչվել Աիդա Ալվանջյանը։