Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Փետրվարի 13-ին տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական առաջին նիստը...

13.02.2024թ. Փետրվարի 13-ին տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական առաջին նիստը
Ավագանու նիստի օրակարգ ընդգրկված էր 27 հարց

Գյումրի համայնքի ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու, 2024 թվականի հունվարի 23-ի N 3–Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, 2023 թվականի դեկտեմբերի 29-ի N 284-Ն որոշումը չեղյալ ճանաչելու, տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի տեսակները և դրույքաչափերը սահմանելու, Գյումրի համայնքի թվով 22 համայնքային ոչ առեվտրային կազմակերպություններին, «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առեվտրային կազմակերպությանը, «Մտորումների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպությանը որպես նվիրատվություն դրամական միջոցներ հատկացնելու, սոցիալապես անապահով թվով 137 անձանց դրամական օգնություն հատկացնելու, Գյումրի համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում սուրճի վաճառքի ավտոմատ սարքավորումների տեղադրման և օգտագործման թույլտվությունները մրցույթով տալու, Գյումրի համայնքի և «Դեպի առաջ» հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքի Լիսինյան փողոց N 15 հասցեի կիսակառույց շենքը Գյումրի համայնքին նվիրաբերելու, համայնքային ենթակայության արվեստի, երաշժտական դպրոցներում և մանկապատանեկան պալատում ուսուցում ստացող 2023 թվականին հանրապետական և միջազգային մրցույթներին մրցանակային տեղերի արժանացած աշակերտներին և նրանց ուսուցիչներին խրախուսման նպատակով պարգևավճարներ հատկացնելու, Ս.Համբարձումյան փողոցի 35 հասցեի շենքը «Ֆրիդ Սողոյանի» մշակութային հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրելու այս և մի շարք այլ հարցերի որոշման նախագծեր ներկայացվել, քննարկվել ու դրվել են քվեարկության:

Ավագանին քննարկել ու հաստատել է նիստի օրակարգ ընդգրկված բոլոր 27 նախագծերը: