Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը մասնակցել է ԴեաԼոԳ ծրագրի շրջանակներում Երևանում անցկացված Համայնքային/մունիցիպալ ֆորումին...

09.02.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը մասնակցել է ԴեաԼոԳ ծրագրի շրջանակներում Երևանում անցկացված Համայնքային/մունիցիպալ ֆորումին։ Ֆորումին մասնակցել են Հայաստանի 71 համայնքների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ ֆինանսների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների ներկայացուցիչներ։

Համայնքային ֆորումի հիմքում համայնքների համար փորձի փոխանակման, Հայաստանի Հանրապետության և համայնքների առջև ծառացած խնդիրների, ռազմավարության մշակման, բռնի տեղահանությամբ պայմանավորված ճգնաժամերի, դրանց արձագանքման, մարդասիրական օգնությունների, ապրուստի միջոցների ու եկամուտների ապահովման, իրավունքների պաշտպանության և բազմաթիվ այլ հարցերն են եղել։

Ֆորումը համայնքներին հնարավորություն է ընձեռել ներկայացնելու իրենց փորձառությունները, լավագույն գործելակերպերն ու քաղած դասերը՝ ի նպաստ ՀՀ համայնքների կարողությունների ընդլայման ու ճգնաժամերի նկատմամբ դիմադրունակության մեծացմանը։

Ֆորումին մասնակցել է են նաև ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի գործադիր տնօրենը, ինչպես նաև այլ միջազգային փորձագետներ և գործընկերներ, ովքեր համայնքների հետ կիսվել են միջհամայնքային համագործակցության, ինչպես նաև ճգնաժամերի արձագանքման ուղղությամբ իրենց փորձով ու գիտելիքներով։