Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը փետերվարի 6-ին հյուրընկալել է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության...

06.02.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը փետերվարի 6-ին հյուրընկալել է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ հումանիտար օգնության վարչության (ECHO) փորձագետ Ջոել Գուաղին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլիա Կասմանին, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և գործընկեր կազմակերպություններ «Առաքելություն Հայաստան», «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունների աշխատակիցներին։

Հանդիպմանը ներկա են եղել համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ։

Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, շնորհակալություն հայտնել նվիրատու կառույց ECHO-ին, ՄԱԿ ՓԳՀ-ին և նրանց գործընկեր կազմակերպություններին Գյումրի համայնքում բնակվող տեղահանված ընտանիքներին հրատապ մարդասիրական աջակցություն տրամադրելու, ձմեռամուտին և հաջորդող ամիսներին աջակցության ծրագրեր իրականացնելու համար։ Վարդգես Սամսոնյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած ընտանիքների/անձանց թվի, առկա խնդիրների, զբաղվածության ապահովման և համայնքի նախաձեռնությունների մասին։

Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության հեռանկարներն ու ոլորտները, մասնավորապես տեղահանված ընտանիքների կենսաապահովմանն ուղղված ծրագրերի հնարավորությունները։