Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնտեսական գրասենյակի փոխտնօրեն Էնդրյու Գոլդային

30.01.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնտեսական գրասենյակի փոխտնօրեն Էնդրյու Գոլդային, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանին, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի նպատակն է՝ առաջիկա չորս տարիների ընթացքում իրականացնել պիլոտային ծրագիր, որն ուղղված կլինի Գյումրիում կայուն էներգիայի զարգացմանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության պիլոտային ծրագրի ընթացքին, մինչ այս իրականացված և առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:

Վարդգես Սամսոնյանն իր խոսքում կարևորել է նախատեսվող ծրագրերը, խոսել դրանց արդյունքում համայնքի տնտեսումների և նպատակայնության մասին:

Հանդիպման ընթացքում խոսել են նաև համայնքապատկան 3 կառույցների՝ Ստ.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի և «Երիտասարդական պալատ», «Մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ -ներում նախագծով նախատեսվող աշխատանքների մասին: