Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Կրթական նոր կենտրոն՝ Ռուսական տան հենքի վրա

29.01.2024թ. Կրթական նոր կենտրոն՝ Ռուսական տան հենքի վրա
Հունվարի 29-ին Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը մասնակցել է Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հենքի վրա մի նոր կրթական կենտրոնի բացմանը։
Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր:
Գյումրիում ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևն իր խոսքում անդրադարձել է կենտրոնի գործունությանը, խոսել ծրագրերի, առաջիկա անելիքների մասին: