Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Հունվարի 26-ին «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance)» ԵՄ ֆինանսավորմամբ...

26.01.2024թ. Հունվարի 26-ին «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance)» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակներում «Հայաստանում տեղական մակարդակում շրջանաձև տնտեսության զարգացման ուղիները» խորհագրով անցկացվել է համաժողով Երևանում, որին մասնակցել է Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական Մենուա Մկրտչյանը, համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ։
Իր խոսքում Մենուա Մկրտչյանը նախ ողջունել է ներկաներին, ապա փոխանցել նաև Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ողջույնի խոսքը։
Համայնքի ղեկավարի խորհրդականն իր խոսքում անդրադարձել է ծրագրին, ծրագրի բաղադրիչներին, մեր քաղաքի համար դրանց կարևորությանը, խոսել մինչ այս իրականացված աշխատանքների, արձանագրված արդյունքների և սպասելիքների մասին։