Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը ներկա է եղել Իտալիայի հյուպատոսության նոր գրասենյակի բացմանը...

19.01.2024թ. Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը ներկա է եղել Իտալիայի հյուպատոսության նոր գրասենյակի բացմանը

Հունվարի 19-ին Գյումրիում բացվել է Իտալիայի հյուպատոսության նոր գրասենյակ, որին ներկա են եղել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ալֆոնսո Դի Րիզոն, Գյումրիում Գերմանիայի հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, մշակույթի, կրթական ու հասարակական ոլորտի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին, Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն ներկայացրել է Գյումրիում Իտալիայի նորանշանակ պատվավոր հյուպատոս Մասիմիլիանո Ֆլորիանիին, միաժամանակ շնորհակալություն հայտնել նախկին հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին՝ կատարած աշխատանքի համար:

English text below
--------------------------------------------------

The first deputy head of Gyumri community Lusine Sanoyan, was present at the opening of the new Italian consulate office.

The new office of the Italian consulate was opened in Gyumri on January 19th, which was attended by the Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Italian Republic to Armenia H.E. Mr. Alfonso Di Rizzo, the Consul of Germany in Gyumri Alexan Ter-Minasyan, Deputy Governor of Shirak province Anna Martikyan, First Deputy Head of Gyumri Community Lusine Sanoyan, representatives from the culture, education and public sector.

Welcoming the guests, the Ambassador of the Italian Republic Mr. Alfonso Di Rizzo introduced the newly appointed honorary consul of Italy in Gyumri, Massimiliano Floriani, and thanked the former consul Antonio Montalto for his work.