Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Հունվարի 18-ին «ԴԱՇԻՆՔ՝ հանունկայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance)» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի Վանաձորի գրասենյակում կազմակերպվել և անցկացվել է ասուլիս...

18.01.2024թ. Հունվարի 18-ին «ԴԱՇԻՆՔ՝ հանունկայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance)» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի Վանաձորի գրասենյակում կազմակերպվել և անցկացվել է ասուլիս՝ մասնակցությամբ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, ծրագրի ղեկավար Նատալիա Լափաուրիի, Վանաձորի համայնքապետարանի արտաքին կապերի, զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ՝ Լիլյա Դավթյանի:

«ԴԱՇԻՆՔ՝ հանունկայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance)» ծրագրի նպատակն է՝ նպաստել Գյումրի և Վանաձոր համայնքների կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։

Ասուլիսի մեկնարկին ներկայացվել է ծրագրի մանրամասները, խոսվել իրականացված աշխատանքների ու առաջիկա անելիքների մասին, ապա բանախոսները պատասխանել են իրենց ուղղված հարցերին:

Ողջունելով ներկաներին, Վարդգես Սամսոնյանն իր խոսքում կարևորել է ծրագրի իրագործումը, անդրադարձել դրա արդյունքում քաղաքում արձանագրվող դրական փոփոխություններին, խոսել մինչ այս իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին.«Բոլոր այն բաղադրիչները, որոնք ներառված են ծրագրում՝ կարևոր են մեր քաղաքի համար։ Աղբամաններն արդեն տեղադրված են, աղբի տեսակավորումն իրականացվում է, մամլիչներն արդեն ձեռքբերված է, KARCHER ֆիրմայի լվացող ախտահանող մեքենաների, 5-ական էլեկտրական ավտոբուսների ձեռք բերման գործընթացն ընթացքի մեջ է. այս ամենը շատ կարևոր է մեզ համար։ Ուզում եմ իմ շնորհակալության խոսքը հայտնել տիկին Նատալիային ու բոլոր այն անձանց, ովքեր իրենց լուրջ ներդրումն ունեն այս ծրագրի իրականացման գործում»,-ավելացրել է Վ.Սամսոնյանը:

Ծրագրի բաղադրիչներն են․

Գյումրի և Վանաձոր համայնքների քաղաքային կայուն համակառավարման քաղաքականության ու գործիքների բարելավում՝ քաղաքաշինական ոլորտին և համայնքային ծառայություններին առնչվող փաստաթղթերի մշակման կամ լրամշակման, դրանք ազգային և ԵՄ չափորոշիչների համահունչ դարձնելու միջոցով։
Այս բաղադրիչի շրջանակում կներդրվի նաև աշխարհագրական տեղեկատվական համակարգ (GIS) Գյումրի և Վանաձոր համայնքներում քաղաքաշինական պլանավորումը բարելավելու նպատակով՝ սերվերներն արդեն գնված և հանձնված են համայնքապետարաններին։
Աջակցություն Գյումրի և Վանաձոր համայնքներին ավելի մաքուր շրջակա միջավայր ստեղծելու և բարելավված քաղաքային կառավարում ապահովելու գործում՝ ներդնելով «կանաչ» հանրային տրանսպորտի կիրառման և պլաստիկ թափոնների վերամշակման պրակտիկա, համադրելով դրանք այդ նպատակներին ուղղված հանրային «կանաչ» նախաձեռնությունների հետ։ Այս բաղադրիչի շրջանակում մասնավորապես ձեռք են բերվելու.
5-ական էլեկտրական ավտոբուսներ էլեկտրական լիցքավորմամբ՝ Գյումրի և Վանաձոր համայնքների համար։ Գնման մրցութն ունի հաղթող, գնման գործընթացը գտնվում է օրենքով սահմանված մատակարարման ժամկետի մեջ
Տոմսա-վավերացման էլեկտրոնային համակարգերի մրցույթը ևս ավարտված է, մասնագետներն աշխատում են հավելվածի և կայքէջերի գործարկման ուղղությամբ
Նոր տեխնոլոգիաներով պլաստիկ աղբի վերամշակման 2 հոսքագիծ, յուրաքանչյուր քաղաքում մեկական, որոնք արդեն ունեն հստակ արտադրանքի նմուշներ՝ հատակի սալիկների տեսքով։ Արդեն առկա են պայմանագրերը, առաջիկայում կտեղադրվեն և կգործարկվեն հոսքագծերը
Աղբամաններ՝ նախատեսված կենցաղային աղբի և պլաստիկի համար, ձեռքբերված են (ընդհանուր հաշվով՝ 1260 նախնական 700-ի փոխարեն, քանի որ Լեհաստանի գործընկերը հրաժարվել է իր բաժին աղբամաններից), երկու համայնքներում այդ աղբամաններն արդեն տեղադրված են.
Գյումրի համայնքում՝ 660 աղբաման ✅Վանաձոր համայնքում՝ 600։
Մամլիչներն արդեն ձեռքբերված և հանձնված են համայնքապետարաններին, պատրաստ են շահագործման
Ձեռք են բերվել KARCHER ֆիրմայի լվացող ախտահանող մեքենաներ, համայնքների կոմունալ տնտեսության բաժինների համար սանիտարական մաքրման աշխատանների իրականացման համար։
Իրականացվելու է բնակչության և շահակիր բոլոր կողմերի վարքագծի փոփոխությանն ուղղված լայնածավալ իրազեկման, կրթական և տեղեկատվական արշավներ, համայնքային 8 «կանաչ» նախաձեռնություններ՝ ուղղված հանրային տարածքների բարելավմանը՝ «տարածքակազմակերպման» մասնակցային մեթոդի կիրառման և ջերմոցային գազերի ու ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու նպատակով, ծրագրերի իրականացման մրցույթներն արդեն կայացել են, մրցույթն իրականացնող կազմակերպությունն ընտրել է 5 ծրագիր, որոնց աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Վանաձորի և Գյումրու համայնքապետարանների աշխատակազմերի կարողությունների բարելավում՝ քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման գործում՝ Լեհաստանի Պիլա համայնքի հետ փորձի փոխանակման, մասնագիտական դասընթացների և եվրոպական առաջատար փորձին ծանոթանալու միջոցով։
Փորձի փոխանակումն ու վերապատրաստումները ներառում են․
Աշխարհագրական տեղեկատվական համակարգը (GIS) արդեն ձեռքբերված է
Էլեկտրական լիցքավորմամբ հանրային տրանսպորտի ձեռքբերման գործընթացն ընթացքի մեջ է
Տվյալ ոլորտներում իրավական և քաղաքականության փաստաթղթերի մշակված են ծրագրի փորձագետների կողմից և հաստատված են երկու համայնքների ավագանիների կողմից
Աղբահանության կառավարման վերաբերյալ ավագանիները հաստատել են համապատասխան ռազմավարություններ
Աղբի վերամշակման արտադրամասի շահագործուման և կառավարման համակարգերն արդեն ձեռքբերված են։
Փորձի փոխանակման նպատակով սեպտեմբեր ամսին իրականացվել է նաև գործընկեր համայնքապետարանների ներկայացուցիչների ուսուցողական այցը Պիլա, որտեղ պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են Պիլա համայնքում իրականացվող Կոշտ կենցաղային թափոնների կառավարման, հանրային տրանսպորտի և համայնքի սան․մաքրման գործընթացներին։
Փորձի փոխանակման մաս է կազմում «Քաղաքը՝ քաղաքին․համատեղ ջանքեր՝ուղղված քաղաքային կայուն համակառավարմանը» թեմայով տարածաշրջանային երկօրյա համաժողովը, որը տեղի է ունեցել ք․Երևանում։ Համաժողովին մասնակցել են քաղաքաշինության ոլորտի մասնագետներ Ֆրանսիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Մոլդովայից, Գերմանիայից, Լեհաստանից և Հայաստանից։ Համաժողովի մասնակիցում էին 120-ից ավելի մասնակիցներ։
Ծրագրի իրականացման ընթացքում հանրային իրազեկման արշավի շրջանակներում երկու համայնքներում համապատասխան դասընթացների և տեղեկատվական հանդիպումների մասնակվել են 6000 քաղաքացի։