Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը մասնակցել է Շիրակի մարզի խորհրդի տարեվերջյան նիստին

27.12.2023թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը մասնակցել է Շիրակի մարզի խորհրդի տարեվերջյան նիստին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը։

Մարզխորհրդի նիստի օրակարգ ընդգրկված են եղել ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2023 թվականի կատարման արդյունքների, 2023 թվականի ընթացքում ՀՀ Շիրակի մարզում փաստացի իրականացված սուբվենցիոն ծրագրերի և 2024 թվականի համար ներկայացված ամբողջական փաթեթների, 2023 թվականի ընթացքում ՀՀ Շիրակի մարզում իրականացված կապիտալ շինարարության ծրագրերի, 2023 թվականի գյուղատնտեսական տարվա և իրականացված ծրագրերի, 2023 թվականին ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ, մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների և ուսումնական կիսամյակի ամփոփման, վարժական հավաքների նախապատրաստական աշխատանքների մասին այս և այլ հարցեր: