Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Գյումրի համայնքի արտահերթ նիստը

29.12.2023թ. Լուսինե Սանոյանը Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Սուրեն Ջանոյանը՝ համայնքի ղեկավարի տեղակալ

Լուսինե Սանոյանին համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց 17 կողմ, 11 դեմ և 4 ձեռնպահ

Սուրեն Ջանոյանին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց 17 կողմ, 11 դեմ և 4 ձեռնպահ

Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Գյումրի համայնքի արտահերթ նիստը։

Նիստի օրակարգ ընդգրկված էին հետևյալ հարցերը․
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու
Համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու
2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու
Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 5-ի №56-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու
Համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու և 2021 թվականի փետրվարի 9-ի N 10-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու
Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 22-ի N 105-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Գյումրի համայնքի համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 282-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու
Գյումրի համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի տեսակները և դրույքաչափերը սահմանելու
Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցերը։
Ավագանու օրակարգ ընդգրկված 9 հարցերից չհաստատվեցին 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին նախագծերը։
2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց-«Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-11 դեմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-2 ձեռնպահ, «Զարթոնք» խմբակցություն-4 ձեռնպահ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ:
2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցին-«Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-11 դեմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-2 ձեռնպահ, «Զարթոնք» խմբակցություն-4 ձեռնպահ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ:

Նիստի մանրամանսները ուղիղ հեռարձակման տեսագրության մեջ՝  հղում։