Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ 2023 թվականի ընթացքում Գյումրու համայնքապետարանի հետ ակտիվ համագործակցության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու գործում...

28.12.2023թ. 2023 թվականի ընթացքում Գյումրու համայնքապետարանի հետ ակտիվ համագործակցության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու գործում ներդրած ջանքերի, անմնացորդ նվիրումի և բարձր պատասխանատվության ցուցաբերելու համար պատվոգրերով են պարգևատրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը, ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական ուղղությամբ պատասխանատու Լուսիկ Մուրադյանը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ հանրային կապերի պատասխանատու Արմենուհի Մխոյանը, ԲՀԿ Շիրակի մարզի կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանը, «Հայկական Կարմիր Խաչի» ընկերության Շիրակի մարզի մասնաճյուղի տնօրեն Սամվել Մադոյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի փորձագետ Մկրտիչ Շահվալադյանը:

Վարդգես Սամսոնյանը նախ ողջունել, ապա շնորհակալության և երախտիքի իր խոսքն է հղել ներկաներին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տեղավորման ու մնացյալ գործերում իրականացված ահռելի աշխատանքների, անմնացորդ նվիրումի և այդչափ պատրաստակամության համար:

Հյուրերն իրենց հերթին խոսել են համատեղ աշխատանքի, միմյանց աջակցելու մասին, միաժամանկ հույս հայտնել, որ գալիք տարում այսօրինակ սոցիալական ծրագրերին իրականացման անհրաժեշտություն չի լինի և բոլորի ներուժը ուղղված կլինի դեպի այլ ծրագրեր նախաձեռնելուն և իրականացնելուն: Ներկաները միաժամանակ ընդգծել են համայնքապետարանի և, մասնավորապես, համայնքի ղեկավարի պատրաստակամությունն ու նվիրումը, այդ օրերին առաջ քաշված հարցերի դեպքում: