Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու համայնքապետարանն ամփոփեց անցնող 2023 թվականը

28.12.2023թ. Գյումրու համայնքապետարանն ամփոփեց անցնող 2023 թվականը
Դեկտեմբերի 28-ին համայնքապետարանում կազմակերպված միջոցառման ընթացքում համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ողջունելով ներկաներին, ոլորտ առ ոլորտ անդրադարձ կատարեց 2023 թվականի ընթացքում համայնքապետարանի կողմից իրականացված աշխատանքներին, խոսեց ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին, ապա անդրադարձավ 2024 թվականի անելիքներին․ փողոցների, բակերի, այգիների և պուրակների հիմնանորոգումներ, միկրոավտոբուսների, տեխնիկա- սարքավորումների ձեռքբերումներ, լուսակետերի, նորացման աշխատանքների համար ծրագրեր և այլն։

Շնորհավորելով բոլորին գալիք տոների կապակցությամբ, Վարդգես Սամսոնյանն, իր խոսքում շնորհակալություն հայտնեց համայնքապետարանի ու համայնքի ենթակայության կառույցների բոլոր աշխաատկիցներին, կարևորել նրանցից յուրաքանչյուրի աշխատանքն ու ներդրումը քաղաքի բարեկարգման գործում։

Կազմակերպված միջոցառման շրջանակներում պարգևատրվեցին ամենատարբեր ոլորտների լավագույն աշխատակիցներ: