Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու համայնքապետարանը՝ Հայկական Կարիտասի ու իր գործընկեր՝ Christian Solidarity International (CSI) կառույցի աջակցությամբ, Գյումրիում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և այս պահին Գյումրիում բնակվող 250 փոքրիկների համար պատրաստել էր ամանորյա նվերներ

28.12.2023թ. Գյումրու համայնքապետարանը՝ Հայկական Կարիտասի ու իր գործընկեր՝ Christian Solidarity International (CSI) կառույցի աջակցությամբ, Գյումրիում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և այս պահին Գյումրիում բնակվող 250 փոքրիկների համար պատրաստել էր ամանորյա նվերներ:

Նվերների բաժանման գործընթացը զուգորդվել է համայնքապետարանի կողմից փոքրիկների համար կազմակերպված տոնական փոքրիկ միջոցառմամբ. Ձմեռ պապ, մուլտ հերոսներ, երաժշտական կատարումներ ու տոնական մթնոլորտ: