Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում մարզական ոլորտի ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Գյումրու համայնքապետարանի սպորտի բաժնի ղեկավար Մեխակ Ղազարյանի, ընտրել են 2023 թվականի մրցաշրջանի լավագույն 10 մարզիկներին

27.12.2023թ. Դեկտեմբերի 27-ին Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում մարզական ոլորտի ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Գյումրու համայնքապետարանի սպորտի բաժնի ղեկավար Մեխակ Ղազարյանի, ընտրել են 2023 թվականի մրցաշրջանի լավագույն 10 մարզիկներին:

Մարզիկների ընտրությունը կատարվել է 3 տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ և պատանիներ: Յուրաքանչյուր տարիքային խմբում ներկայացված է 10 մարզիկ:

Մեծահասակների տարիքային խմբում լավագույն10 մարզիկների տասնյակը գլխավորում է Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ), երիտասարդների տարիքային խումբը՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (ծանրամարտ), լավագույն պատանի մարզիկների տասնյակը գլխավորում է Աննա Ամրոյանը (ծանրամարտ):