Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

 Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են Գյումրիի երկրաշարժից անօթևան մնացած այն 439 ընտանիքներին, որոնք 2013-14թթ. ՀՀ քաղաքաշինության նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից ճանաչվել են բնակարան ստանալու շահառու, ներկայանալ Գյումրու քաղաքապետարանի Համանքային գույքի հաշվառման և կառավարման բաժին: Գյումրու քաղաքապետարանի կողմից անցկացվում է տվյալ շահառուների գրավոր հարցում` կապված բնակարանային խնդրի նպատակահարմար տարբերակի ընտրության հետ՝ կառուցապատում, թե բնակարանների գնման վկայագրերի տրամադրում: Խնդրվում է նշված խմբի անօթևաններին ներկայանալ Գյումրու քաղաքապետարանի Համանքային գույքի հաշվառման և կառավարման բաժին և ներկայացնել դիմում՝ ըստ նախընտրած տարբերակի մինչև սույն թվականի հուլիսի 26-ը՝ ներառյալ: Հաշվի առնելով ժամկետների սղությունը՝ Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժինը հատուկ հերթապահությամբ կաշխատի նաև ոչ աշխատանքային օրը՝ հուլիսի 28-ին: Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով նշված օրերին, ժամը՝ 9-18-ը: Խնդրվում է քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն ակտիվություն, քանի որ անօթևանների բնակարանային խնդրի լուծման տարբերակի ընտրությունը կատարվելու է քաղաքացիների դիմումների համաձայն:
Հեռ.՝ 2-22-41
098 377 009


Գյումրու քաղաքապետարան