Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Հարգելի գյումրեցիներ,
Հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական երեկոյին, որը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը` 20:30-ին Վարդանանց հրապարակում: Տոնական բազմաժանր երեկոյին մասնակցում են՝
Լեյլա Սարիբեկյան, Արսեն Գրիգորյան, Ռազմիկ Ամյան, Համլետ Գևորգյան, Սոֆի Մխեյան, Գուրգեն Դաբաղյան, Մուրադ Մալխասյան, «Գյումրի» ժող. Պարերի համույթ, Գագիկ Մալխասյան, Օպերային երգչուհի Լեոնորա (Արևիկ Գրիգորյան), Ալիկ Գյունաշյան, «Բամբիռ», ինչպես նաև՝ շրջանավարտներին հատուկ շնորհավորելու համար ԱՄՆ-ից ժամանած Հովհաննես Շահբազյան:
Երեկոյի ընթացքում սպասվում են բազմաթիվ անակնկալներ, իսկ ավարտին՝ տոնական ճոխ հրավառություն:
Տեղեկացնում ենք նաև, որ համերգային երեկոյի օրը` հուլիսի 4-ին, քաղաքային տրանսպորտը կգործի մինչև ուշ գիշեր: