Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Հ Ր Ա Վ Ե Ր

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ 2023 թվականի նոյեմբերի 22-ին ժամը 1500-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):

Քննարկման հարցը՝ «Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Գյումրի համայնքի կողմից ներկայացվող 2024 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ»

(Զեկուցող՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի գործակալ Լ.Բարսեղյան)

Ծրագիր 1 «Գյումրի համայնքի կարիքների համար թվով 20 միկրոավտոբուսների ավտոբուսների ձեռքբերում»,

Ծրագիր 2 «Գյումրի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկաների և սարքավորումների ձեռքբերում»,

Ծրագիր 3 «Գյումրի համայնքի երկրորդային 20 փողոցների հիմնանորոգում»,

Ծրագիր 4 «Գյումրի համայնքի կարիքների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում»,

Ծրագիր 5 «Գյումրի համայնքի կարիքների համար Խորենացի 46գ հասցեում Շախմատի դպրոցի կառուցում»,

«Գյումրի համայնքի մշակութային թվով 3 ՀՈԱԿ-ների վերանորոգում»:

Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար կամ հանրային քննարկման ավարտից հետո հանձնել հանրային քննարկման քարտուղարին:

Բեռնել փաստաթուղթը