Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 27-33-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Գյումրի համայնքի2025 թվականիբյուջեի նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԳյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի2025 թվականիբյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝ 1) Ընդամենը եկամուտներ՝9193 112100 (ինը միլիարդ մեկ հարյուր իննսուներեք միլիոն մեկ հարյուր տասներկու հազար մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում․ ա)եկամուտներ՝ 7 858 944 600(յոթ միլիարդ ութ հարյուր հիսունութ միլիոն ինը հարյուր քառասունչորս հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ սեփական եկամուտներ՝ 2 681 544 300(երկու միլիարդ վեց հարյուր ութսունմեկ միլիոն հինգ հարյուր քառասունչորս հազար երեք հարյուր)Հայաստանի Հանրապետության դրամ, պաշտոնական դրամաշնորհներ՝ 5 177 400300(հինգ միլիարդ մեկ հարյուր յոթանասունյոթ միլիոն չորսհարյուր հազար երեք հարյուր)Հայաստանի Հանրապետության դրամ բ) տարեսկզբի ազատ մնացորդ՝ 1334167500(մեկ միլիարդ երեք հարյուր երեսունչորս միլիոն մեկ հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, 2) ծախսեր՝ 9193 112100 (ինը միլիարդ մեկ հարյուր իննսուներեք միլիոն մեկ հարյուր տասներկու հազար մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։ 2. Սահմանել որ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարը Գյումրի համայնքի 2025 թվականիբյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ բյուջեով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10%-ի սահմաններում, սույն որոշումով հաստատված ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն որոշմամբ յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների կրճատում ոչ ավել, քան 20%-ի չափով կամ ավելացում 35%-ից ավելի չափով: 3. Թույլատրել Գյումրի համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում. 1) համայնքի ավագանու մշտական գործողհամապատասխան հանձնաժողովիներկայացմամբհաստատելսոցիալականծրագրերովնախատեսվածծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը, 2) բյուջետայինծախսերիտնտեսագիտականդասակարգմանայլծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների ևսուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումըևծախսերի իրականացումը: 4. Սույնորոշումնուժիմեջէմտնում 2025 թվականի հուլիսի 01-ից: |