Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. 2024 թվականի ընթացքում աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնություններում չեմպիոններ և մրցանակակիրներ պատրաստած գյումրեցի մարզիչներին շնորհել դրամական պարգևներ՝ 8.376.000 (ութ միլիոն երեք հարյուր յոթանասունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ համաձայն հավելվածի: 2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ–գլխավոր ֆինանսիստին ՝ 1) սույն որոշման 1-ին կետում նշված գումարից 4.188.000 (չորս միլիոն մեկ հարյուր ութսունութ հազար) Հայաստանի Հանրապետության դրամի վճարումը կատարել 2025 թվականի հուլիս ամսին, իսկ մնացած 4.188.000 (չորս միլիոն մեկ հարյուր ութսունութ հազար) Հայաստանի Հանրապետության դրամի վճարումը կատարել 2025 թվականի դեկտեմբեր ամսին, 2) սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 8/1/1 գործառական դասակարգման (4727) «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |