Գյումրի համայնքի ղեկավարին է դիմել «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) նախագահ Ժորա Աբգարյանը՝ կազմակերպությանը (հարկ վճարողի հաշվառման համարը՝ 05547574, գրանցման հասցեն՝ քաղաք Գյումրի, Սարգսյան փողոց 2-րդ նրբանցք տուն 17) անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված (հիմք՝ Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 15-ի N 141-Ա որոշում) Գյումրի քաղաքի Ղարսի խճուղի N 20 հասցեի 1 (մեկ) հեկտար մակերեսով հողամասի 2025 թվականի անշարժ գույքի հարկի նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպությունն իր աշխատանքային գործունեության ընթացքում չունի ֆինանսական հատկացումներ: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N822-ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով կազմակերպության նախագահ Ժորա Աբգարյանի 2025 թվականի մայիսի 02-ի N 033Ա դիմումը՝ (համայնքապետարանում մուտքագրված 2025 թվականի մայիսի 02-ին N5510 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Սահմանել արտոնություն կազմակերպությանը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Գյումրի քաղաքի Ղարսի խճուղի N20 հասցեի հողամասի 2025 թվականի անշարժ գույքի հարկի վճարման նկատմամբ, ազատելով ընդամենը անշարժ գույքի հարկի 140.828 (մեկ հարյուր քառասուն հազար ութ հարյուր քսանութ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպության նախագահին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |