Այսօր: Հինգշաբթի, 26 Հունիսի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 198
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 54-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2025 թվականի N 54-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԱՆԱՁՈՐԻ (ԿԻՐՈՎԱԿԱՆՅԱՆ) ՓՈՂՈՑԸ ԱՇՈՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 8-րդ կետերով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության N 03/31.2/16916-2025 գրությունը, քաղաքացի Ռուբեն Մխիթարյանի դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2025 թվականի հունիսի 03-ին N 7242 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Անվանափոխել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի վարչական տարածքում գտնվող Վանաձորի փողոցը՝ «Աշոտ Մխիթարյանի փողոց»:

2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված փողոցի անվանափոխման հետ այդ թվում նաև անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման աշխատանքները:

3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ ապահովել անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացվող ակտերի:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված կարգով ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար:

5. Սույն որոշմամբ կատարված փողոցի անվանափոխման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության «Մուշ» և «Կումայրի» բաժններին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության Գյումրի-1 և Գյումրի-2 բաժիններին, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանմանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից:


Կողմ -31

ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ

ԱՆԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ

ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԲԵԳԶԱԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(18.29 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 13

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner