Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը՝ ամսական 560000 (հինգ հարյուր վաթսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 29-ի « Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու և 2021 թվականի փետրվարի 09-ի N 10-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 281-Ա որոշումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից: |