Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի N 35/1 հասցեի 76,1 (յոթանասունվեց ամբողջ մեկ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի՝ համաձայն էլեկտրոնային կադաստրային քարտեզի, հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության հողամաս: Նշված հողամասը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն գրանցելու նպատակով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 22-ի N 124-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման հատակագիծը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի N 35/1 հասցեի 76,1 (յոթանասունվեց ամբողջ մեկ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման հատակագծին, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։