Այսօր: Հինգշաբթի, 22 Մայիսի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 258
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ «ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԱԽԱԳԱՀ, ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2014 թվականի սեպտեմբերի 30-ի N 116-Ն որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 13-րդ, 14-րդ կետերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով հավելվածի 4-րդ կետի, 8-րդ կետի 1-ին, 9-րդ կետի 1-ին և 3-րդ, 16-րդ կետի 1-ին ենթակետերի դրույթները, Գյումրի համայնքի ավագանու խմբակցությունների ղեկավարների գրությունները (համայնքապետարանում մուտքագրված 2025 թվականի մայիսին Զ/396, Զ/415, Զ/424, 6183, 6386 թվագրումներով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Ձևավորել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող «Գյումրի համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմին (այսուհետ՝ Խորհրդակցական մարմին):
2. Հաստատել Խորհրդակցական մարմնի կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(176.59 Կբ) Հիմնավորում
(7.38 Մբ) Առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner