Այսօր: Հինգշաբթի, 22 Մայիսի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 12
 

Զեկ. ՇՈՒՌԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՎԻԿՏՈՐՅԱ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՆՎԵԼԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԻԱՆԱ ՄԱՆՎԵԼԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԲԱԺՆԵՄԱՍԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2021ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2025ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Վիկտորյա Խաչատուրի Հովհաննիսյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ բաժնեմասային սեփականության իրավունքով իրեն՝ (երկու երրորդ մասով) և դուստրերին՝ Սուսաննա Մանվելի Կարապետյանին (մեկ վեցերորդ մասով) ու Ադրիանա Մանվելի Կարապետյանին 1/6 (մեկ վեցերորդ մասով) պատկանող «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆԶ ՑԵ 180» (MERCEDES-BENZ C 180) մակնիշի տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) (հիմք՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 06XX325057) գույքահարկի 2021 թվականի օգոստոս ամսից մինչև 2025 թվականի հունիս ամիսը
ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով: Տրանսպորտային միջոցը հանդիսացել է Վիկտորյա Խաչատուրի Հովհաննիսյանի և նրա ամուսնու՝ Մանվել Արծրունու Կարապետյանի (հիմք՝ ամուսնության վկայական N 122073) համատեղ սեփականությունը: Մանվել Արծրունու Կարապետյանը եղել է Պաշտպանության Բանակի 33651 զորամասի զինծառայող, փոխգնդապետ և մասնակցել է 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմին և զոհվել է մարտական գործողությունների ժամանակ (հիմք՝ մահվան վկայական ԲԱ308453, Հայաստանի Հանրապետության նախարարության զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության 2021 թվականի հունիսի 15-ի N 36/3837, N 36/3838, N36/3839 տեղեկանքները), իսկ տրանսպորտային միջոցը մնացել է գյուղ Մատաղիսում (Թալիշում)՝ հակառակորդի վերահսկողության տակ (հիմք՝ տեղեկանք՝ տրված ՊԲ 33651 զորամասի շտաբի պետի-հրամանատարի տեղակալի կողմից, տեղեկանք՝ տրված համայնքային ոստիկանության Մուշի բաժնի պետի՝ ոստիկանության փոխգնդապետի կողմից): Մանվել Արծրունու Կարապետյանի մահից հետո տրասնսպորտային միջոցը երկու հազար քսանմեկ թվականի ապրիլի քսանութին հաստատվել է Վիկտորյա Խաչատուրի Հովհաննիսյանի անվամբ՝ համաձայն սեփականության իրավունքի վկայագրի, հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի նոտարական տարածքի նոտար Քրիստինե Սամվելի Մարտիրոսյանի կողմից երկու հազար քսանմեկ թվականի ապրիլի քսանութին, գրանցված սեղանամատյանում թիվ 398 (հիմք՝ սեփականության իրավունքի վկայագիրը) և ենթակա է հաշվառումից հանման:
Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Վիկտորյա Խաչատուրի Հովհաննիսյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Պարույր Սևակի փողոց 5 շենք, բնակարան 5 հասցեում, անձնագիր՝AT0559435, տրված՝ 2020թվականի սեպտեմբերի 07-ին, ոստիկանության 034-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ 6405930564) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2025թվականի մայիսի 02-ին N5500 թվագրմամբ)՝ Հայաստանիր Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել արտոնություն Վիկտորյա Խաչատուրի Հովhաննիսյանին, Սուսաննա Մանվելի Կարապետյանին և Ադրիանա Մանվելի Կարապետյանին բաժնեմասային սեփականության իրավունքով իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2021 թվականի օգոստոս ամսից մինչև 2025 թվականի հունիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով 2025 թվականի հունիսի 1-ի դրությամբ գույքահարկի 86.290 (ոթսունվեց հազար երկու հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը կազմում է 71.683 (յոթանասունմեկ հազար վեց հարյուր ութսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 14.607 (տասնչորս հազար վեց հարյուր յոթ) ՀՀ դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վիկտորյա Խաչատուրի Հովհաննիսյանին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.47 Մբ) Առդիր
(176.92 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner