Այսօր: Երկուշաբթի, 16 Հունիսի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 206
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում (լսումներ) N 25/6
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

17 հունիսի 2025 թվականի N 25/6

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կիրովականյան (Վանաձորի) փողոցը Աշոտ Մխիթարյանի անունով վերանվանելու մասին

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ 2025 թվականի հունիսի 17-ին ժամը 1500-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):

Քննարկման հարցը՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կիրովականյան (Վանաձորի)  փողոցը Աշոտ Մխիթարյանի անունով վերանվանելու մասին»

                                                              (Զեկուցող՝ Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հ.Գասպարյան)    

Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.am կամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին սույն հրավերի հրապարակման պահից սկսած 10 օրվա ընթացքում, անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից:
Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում:
Սույն հրավերին կցվում է անվանափոխվող փողոցի հատակագիծը:

Տեսաձայնագրությունը


Կից փաստաթղթեր՝
(79.67 Կբ) առդիր
(6.57 Մբ) առդիր
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner