ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԳՈՐԾՈՂ «ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ) ՀԱՐՑԵՐԻ» ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2014 թվականի սեպտեմբերի 30-ի N 116-Ն որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 13-րդ, 14-րդ կետերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով հավելվածի 4-րդ կետի, 8-րդ կետի 2-րդ, 9-րդ կետի 1-ին և 3-րդ, 16-րդ կետի 1-ին ենթակետերի դրույթները, Գյումրի համայնքի ավագանու խմբակցությունների ղեկավարների գրությունները (համայնքապետարանում մուտքագրված 2025 թվականի մայիսին Զ/396, Զ/415, 6183, Զ/424 թվագրումներով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Ձևավորել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող «Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի» խորհրդակցական մարմին (այսուհետ՝ Խորհրդակցական մարմին): 2. Հաստատել Խորհրդակցական մարմնի կազմը՝ համաձայն հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |