Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ 2025 թվականի հունիսի 17-ին ժամը 15:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):
Քննարկման հարցը՝
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կիրովականյան փողոցը Աշոտ Մխիթարյանի անունով վերանվանելու մասին»
(Զեկուցող՝ Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հ.Գասպարյան) Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.am կամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին սույն հրավերի հրապարակման պահից սկսած 10 օրվա ընթացքում, անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից:
Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում:
Սույն հրավերին կցվում է անվանափոխվող փողոցի հատակագիծը: