|
|
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մարինե Ավետիսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
22/10/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
06/11/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ 2025 թվականի նոյեմբերի 06-ին ժամը 1500-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):
Քննարկման հարցը՝ «Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Գյումրի համայնքի կողմից ներկայացվող 2026 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ» (Զեկուցող՝ Պ.Հարությունյան համազեկուցողներ՝ Կ.Մանասյան,Ա.Գալստյան) Ծրագիր 1 «Գյումրի համայնքի կարիքների համար սոցիալական բազմաբնակարան շենքի կառուցում (2 փուլով)» Ծրագիր 2 «Գյումրի համայնքի երկրորդային 21 փողոցների հիմնանորոգում» Ծրագիր 3 «Գյումրի համայնքի Շիրակացի փողոց N162 հասցեի պատմամշակութային շենքի վերականգնում և վերանորոգում»
Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.am կամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին սույն հրավերի հրապարակման պահից սկսած 10 օրվա ընթացքում՝ անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից: Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում: Առդիր՝ ավագանու որոշման նախագծեր և հայտեր:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |