«Բալասանյան դաշինք» խմբակցության ղեկավար
Ծնվել է 1982 թվականի փետրվարի 24-ին Լենինականում:
1989-1997 թվականներին սովորել է Գյումրի քաղաքի թիվ 13 միջնակարգ դպրոցում:
1997-1999 թվականներին սովորել և ավարտել է Գյումրու Ակադեմիական վարժարանը:
1999-2004 թվականներին սովորել և ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը:
2006-2010 թվականներին աշխատել է «Գյումրի գարեջուր» ՍՊԸ-ում որպես շուկայի զարգացման պատասխանատու:
2010 թվականից մինչ օրս «ՌՏ թրեյդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է:
2012 թվականից մինչ օրս Գյումրի համայնքի ավագանու անդամ է:
2021 թվականից «Բալասանյան դաշինք» խմբակցության ղեկավարն է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: