Գյումրու Երևանյան խճուղու բնակիչները տևական ժամանակ է՝ դժգոհել են փողոցի դիտահորից` նշելով, որ բերանը բաց է, ինչը լուրջ անհանգստություն և անհարմարություն է առաջացնում տարածքի բնակիչներին ու անցորդներին, մասնավորապես վտանգավոր է երեխաների համար։
Այսօր հերթական բողոքն է ներկայացվել համայնքապետարան, որին անմիջապես արձագանք է տրվել։ Համապատասխան ծառայությունը լուծում է տվել խնդրին՝ կափարիչ տեղադրելով և փակելով դիտահորը։